Ապրիլի 19-ը սահմանվել է հարկ վճարողի օր
Հայաստանում կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ։
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին, որի նպատակն է խրախուսել հարկային կարգապահությունը։
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ 2020թ․-ին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիմել է 256 հարկ վճարող, որից 140 դիմում բավարարվել է։
Նախագծով առաջարկվում է օրենքով կարգավորել ավելացված արժեքի հարկ վճարող համարվող տնտեսվարողների օրինապահության չափանիշները՝ սահմանելով գործունեության գնահատման և օրինապահ հավաստագրի գործունեության ժամանակաշրջանները։
Օրենդրական փաթեթով առաջարկվում է ապրիլի 19-ը սահմանել հարկ վճարողի օր։