Արցախի վաճառքի այս սահուն ընթացքը կարելի է խախտել միայն անկախության հարցը բարձրացնելով․ Դանիելյան
«Ադեկվադ» միբանանության անդամ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախի վաճառքի այս սահուն ընթացքը կարելի է խախտել միայն անկախության հարցը բարձրացնելով, բեկում մտցնելու ուրիշ որևէ ռեալ տարբերակ չկա:
Ամեն առավոտ հարցրեք ձեզ՝ ինչ եք այսօր անելու այս հարցը օրակարգային դարձնելու համար: Ամեն երեկո վերլուծեք՝ արդյո՞ք ավելին չէիք կարող անել:
Հայրենիքն առօրեական անգործությամբ է վաճառվում: Ուրիշի վրա մեղքը մի բարդեք»: