Իլհամ Ալիևը իր երկրի համար զոհվածներին թաղում է ճահճում (տեսանյութ)
Ինչպես տեսնում ենք, մեր հայրենիքում հարմար տեղ չկար պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհաբերած զինվորների հուղարկավորելու համար: Այս մասին գրում է Ադրբեջանական ընդդիմադիր freeazerbaijan.org կայքը: Բաքվի Գարադաղի շրջանի Լոքբաթան գյուղում ՝ ճահճից արտահոսված տարածքում, որոշվել է գերեզմանոց սարքել, որտեղ թաղվել են18 նահատակներ:
Նահատակների մայրերը, որոնք այլևս կորցնելու բան չունեն, պահանջում են հարգանք և իրենց իրավունքների պաշտպանություն: Նրանք սկսել են քանդել իրենց որդիների գերեզմանները՝ պահանջելով վերաթաղել նրանց «Նահատակների ծառուղում», որտեղ, ըստ նրանց, ավելի քան 1600 թափուր տեղ կա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ այդ ծնողները նույն խնդրով փակել էին Բաքվի գլխավոր փողոցներից մեկը՝ պահանջելով հանդիպում երկրի ՊՆ ղեկավարության հետ։