ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից․ «Covid-19»-ի թեստի բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հայտնում է, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից։
«Covid-19 թեստի բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է»,- նշել է նա։
ՌԴ կառավարության որոշմամբ՝ մուտքը թույլատրվում է փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ։