Ամերիկյան բանակի կանանց կթույլատրվի շրթներկ օգտագործել

Այս թեմայով
- Բանակի այսօրվա հայտարարությունն ուղղված է նաև թշնամու դեմ, որը Հայաստանն ուզում է տեսնել հուսալքված և առանց բանակ. իրանագետ
- Բանակի հայտարարությունը պետք է ազդանշան լինի մյուս կառույցների համար. Տիգրան Աբրահամյան
- «ՊԲ» ցուցանակը կարող են պահել, կարող են նաև պահել «տիտղոսներն» ու պաշտոնների անունները, բայց տակը բանակ չի լինելու. Վրթանեսյան
- Աշխարհի 10 ամենահզոր բանակները (տեսանյութ)
ԱՄՆ ցամաքային զորքերը կփոխեն իրենց աշխատակիցների արտաքինի վերաբերյալ պահանջները:
Այժմ ԱՄՆ-ի բանակի կանանց կթույլատրվի հավաքել իրենց մազերը երկար պոչերով, ունենալ շատ կարճ սանրվածքներ, ականջօղեր կրել, ինչպես նաև՝ գեղեցկանալ շրթներկով: Այս մասին գրում է the Hill թերթը:
Փոփոխությունները հիմնված են տարբեր հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա: Այդ հանձնաժողովները հիմնականում կազմված են բանակում ծառայող կանանցից:
Ընդգծենք, որ մի շարք դեպքերում ԱՄՆ-ի բանակում ծառայող կանայք բողոքել էին, որ չեն կարող շրթներկ օգտագործել: