Ընդդիմությունը, շարքային քաղաքացիներ և պատերազմի մի խումբ մասնակիցներ ծրագրում են կտրուկ գործողություններ անել և Փաշինյանին հեռացնել պաշտոնից. «Հրապարակ»

Այս թեմայով
- Պլան «Բ». անվստահություն են հայտնում Փաշինյանին և վարչապետ ընտրում Անդրանիկ Քոչարյանին. «Փաստ»
- Շուտով կապիտուլյանտը ողորմելի հայացքով արդարանալու է. Մալյան (լուսանկար)
- Սաակաշվիլին խոստացել է օգնել ընդդիմությանը՝ հաղթել Վրաստանի իշխանությունների դեմ պայքարում
- Մոլդովայի նախկին վարչապետը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին տոնական մեծ հանդիսություններ չեն լինելու։ Հայտնի չէ նաև՝ հունվարի 28-ին բարձրաստիճան պաշտոնյաների այց Եռաբլուր նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ։ Վարչապետի խոսնակը շատ դժվար է կապի դուրս գալիս լրագրողների հետ։ Իշխանական մեր աղբյուրները, սակայն, չբացառեցին, որ Փաշինյանը փոքր խմբով կայցելի Եռաբլուր, թեև ավանդական, ամենամյա համերգ-տոնախմբություն այս տարի չի լինի:
Տոնական միջոցառումների փոխարեն հունվարի 28-ին ըմբոստության ալիք է նախապատրաստվում․ ընդդիմությունը, շարքային քաղաքացիները և պատերազմի մի խումբ մասնակիցներ ծրագրում են կտրուկ գործողություններ անել կառավարության շենքի մոտ և Նիկոլ Փաշինյանին հեռացնել վարչապետի պաշտոնից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: