Տաջիկստանի նախագահը նշել է, որ իր երկիրը հաղթահարել է կորոնավիրուսը
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է երկրում կորոնավիրուսային վարակի նկատմամբ տարած հաղթանակի մասին: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Հիմա Տաջիկստանում կորոնավիրուս չկա, մենք այն ամբողջությամբ հաղթահարել ենք»։ Նախագահը նաև նշել է, որ երկրի քաղաքացիները պարտավոր են պահպանել անվտանգության միջոցառումները։
Ընդգծենք, որ Տաջիկստանի կառավարությունը 2020 թվականին 145 միլիոն դոլար գումար է հատկացրել առողջապահության համակարգի բարելավման համար։ Երկրում կառուցվել է մոտ 30 նոր հիվանդանոց։