Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 900 մարդ
Գերմանիայում օր օրի ավելանում են կորոնավիրուսով վարակի ու մահվան դեպքերը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Վերջին 1 օրվա տվյալներում երկրում գրանցվել է վարակի 6000 դեպք։ Վերջին մեկ օրում վարակից մահացել է 900 մարդ։
Ընդգծենք, որ էպիդեմիայի բռնկման պահից ի վեր գրանցվել է վարակի 2 միլիոն 148 հազար դեպք։ Վարակվածներից 52 հազարը մահացել են։