Նիկոլ Փաշինյանը նոր ԱԳ նախարար է փնտրում․ ինչ սև կատու է անցել նրանց միջև

Այս թեմայով
- Նիկոլ Փաշինյանն ինչով է փակել նախագահի բերանը. «Հրապարակ»
- Իմ ունեցած տեղեկություններով` Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ համաձայնության եկել. ի՞նչ նկատի ունի Ղազինյանը
- Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ
- Օնիկի միակ սխալը՝ ժողովրդի վենդետայից ՊՆ բունկերում քեզ պատսպարելն էր. Արտակ Զաքարյան
«Իրավունք» թերթը գրում է.
«Հայտնի է, որ ՀՀ գործուղված վարչապետ աշխատող անձը գրեթե ոչ ոքի, անգամ իր թիմակիցների հետ լեզու չի գտնում: Անհավասարակշիռ այս պարոնի խենթությունների մասին խոսում էին դեռեւս այն ժամանակներից, երբ նա լրագրող էր:
Մեր տեղեկություններով՝ ԱԳ նախարար Արա Այվազյանին նախարարությունում, մեղմ ասած, բանատեղ չեն դնում: Մեր աղբյուրը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի ականջին հասել են այն խոսակցությունները, որ նախարար Արա Այվազյանը բավականին խեղճ է եւ աշխատանքում իրեն չի արդարացնում:
Մեր աղբյուրը նշում է, որ Նիկոլը նոր ԱԳ նախարար է փնտրում: Մեր աղբյուրը նաեւ հավելում է, որ Նիկոլն այս ամենում կրկին իր մեղքը չի տեսնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։