Մեր զինծառայողներն ամեն ինչ անում են երկրի սահմանների և մեր բոլորի անվտանգության ապահովման համար․ Աբրահամյան

Այս թեմայով
- Հադրութում հրամանատարը չի դիմավորել 72 զինծառայողի. մի շարք զինծառայողներ զոհվել են, մյուսների մասին տեղեկություն չկա
- Իշխանության տարբեր տրամաչափի դեմքեր զբաղված են թեման «սվաղելով», հանրությանը մոլորեցնելով. Տիգրան Աբրահամյան
- Իշխանությունը թաքցրել է գործընթացը, ինչն ավելի է խորացնում նոր կորուստների վերաբերյալ տարաբնույթ լուրերը․ Աբրահամյան
- Զինված ուժերի մասին քննարկումները պետք է լինեն ողջամիտ փաստական բազայի հիման վրա. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Պետք է արժանին մատուցել մեր այն սպաներին, պայմանագրայիններին, պարտադիր ժամկետային զինծառայողներին, ովքեր ստեղծված բարդ, անելանելի թվացող իրադրությունում շարունակում են պատվով կրել իրենց առաքելությունը։
Այս ծանր հոգեբանական փուլը, բնականաբար, չի շրջանցել զինված ուժերը, սակայն մեր զինծառայողներն անում են ամեն ինչ՝ երկրի սահմանների և մեր բոլորի անվտանգության ապահովման համար։
Նոր իրադրություն, նոր սպառնալիքներ, սակայն այդ ամենին զուգահեռ բարեխիղճ զինծառայողներ, համազգեստի և ուսադիրների գինն իմացող մարդիկ»։