Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է երկաթգծի կառուցման հարցը
Հունվարի 27-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը։ Քննարկվելու է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը։ Այս մասին հայտնումէ РБК-ն՝ հղում անելով Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական իր աղբյուրներին։
Հայկական կողմից բանակցություններին մասնակցելու է Մհեր Գրիգորյանը, ռուսական կողմից՝ Օլեքսեյ Օվելչուկը, ադրբեջանականից՝ Շահին Մուստաֆաևը։
Կողմերի խնդիրն է որոշել, թե ինչ է հարկավոր անել՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության լիակատար ապաբլոկավորման համար: РБК-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետերը քննարկելու են միանգամից մի քանի հարց, այդ թվում՝ երկաթգծի կառուցումը Հայաստանի տարածքով, որը ցամաքային կապով կմիացնի Ադրբեջանն ու Նախիջևանը, նաև Հայաստանը Ռուսաստանին։
Ռուսական դիվանագիտական աղբյուրը նաև հայտնել են, որ Բաքուն, ցանկանում է ավտոմոբիլային մայրուղի կառուցել։
Բացի այդ, փոխվարչապետները կքննարկեն Հայաստանը եւ Իրանը Նախիջեւանով անցնող երկաթուղով կապելու առաջարկը։
Ադրբեջանն արդեն սկսել է իր տարածքում երկաթուղու շինարարությունը։ Դեկտեմբերի վերջին Իլհամ Ալիեւն ասում էր, որ երկրից առավելագույնը երկու տարի կպահանջվի Հորադիզից մինչեւ Զանգելան, Հայաստանի հետ սահմանը կառուցելու համար:
Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով, հունվարի 11-ին ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի ստեղծված աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև համաձայնեցված այլ ուղղություններ: