Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 3 աճյուն, ևս մեկը՝ փոխանցել է ադրբեջանական կողմը

Այս թեմայով
- Արցախից էլի մի մաս տալիս ենք, բրիտանացի նախագահն էլ՝ բանակը հանձնեց. Մհեր Մկրտչյան
- Այսօրվա դրությամբ մեր օրակարգում դրված է հենց խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման հարցը. ԱԳ նախարարը՝ Արցախի ճանաչման մասին
- Նոր Նորքի բաժին բերման ենթարկվածի մեքենայում Արցախից բերված ապօրինի ինքնաձիգ է հայտնաբերվել (տեսանյութ)
- Արդեն 5-րդ օրն է՝ դադարեցված են զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները․ պատճառը եղանակն է. Արցախի ԱԻՊԾ
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 1 զինծառայողի աճյուն։Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, NEWS.am-ին հայտնեց Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Ադրբեջանական կողմը Մատաղիսից փոխանցել է մեկ աճյուն։ Նրա ինքությունը հայտնի է դարձել վարորդական իրավունքից։ Նա 1993 թվականին ծնված Աշոտ Լևոնի Խաչատրյանն է, մասնակցել է պատերազմին որպես պահեստազորային։
Մյուս երեք զինծառայողների աճյունները հայտնաբերվել են որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլից»,- նշեց Հունան Թադևոսյանը։
Այսօր 2 խումբ իրականացնում է որոնողական աշխատանքներ Հադրութում։
Հունան Թադևոսյանի խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1287 աճյուն։