Ի՞նչ իմաստ ուներ մի ողջ պատվիրակությամբ գործուղվել Ստրասբուրգ, երբ գերիների հարցը չկարողացան ներառել օրակարգում. Մելոյան

Այս թեմայով
- ԵԽԽՎ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում արագորեն կատարել Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը
- Դա ահաբեկչական երկրի գործելաոճ է. Մարուքյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների հարցին
- Չի բացառվում, որ շուտով Նաիրա Զոհրաբյանին դուրս թողնեն ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության կազմից․ «Հրապարակ»
- ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը նախընտրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ռազմագերիներին ապօրինաբար պահելու հարցի փոխարեն քննարկել Ալեքսեյ Նավալնու ձերբակալման հարցը:
Վերոնշյալը մի կողմից հերթական անգամ ընդգծում է Եվրոպական կառույցների ակնհայտ կանխակալ վերաբերմունքը, մյուս կողմից՝ արձանագրում ՀՀ դիվանագիտության, այս անգամ՝ խորհրդարանական դիվանագիտության հերթական տապալումը։
Ի՞նչ իմաստ ուներ մի ամբողջ պատվիրակությամբ ՀՀ հարկատուների հաշվին գործուղվել Ստրասբուրգ, երբ շատ երկրների խորհրդարանական պատվիրակություններ այդ նիստին մասնակցում են հեռակա կարգով, արդյունքում էլ՝ հայկական պատվիրակությամբ չկարողանալ անգամ առաջնահերթություն ունեցող ռազմագերիների հարցը ներառել ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի օրակարգում։
Եւ, ընդհանրապես, պետք է պարզել՝ գոնե փորձ եղե՞լ է գերիների հարցն օրակարգային դարձնելու ուղղությամբ։
Հ. գ. Դե իրենց խնդիրները ճանապարհորդելն ու ընդդիմությունն են»։