Լեւոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ, քննարկել է նաեւ հայ ռազմագերիների վերադարձի հարցը

Այս թեմայով
- Ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկն անդրադարձել է ռազմագերիների եւ զոհվածների աճյունների փոխանակման խնդրին․ Աշոտյան
- Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ պետը հանդիպել են Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ
- Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները
- Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայ Ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը եւ տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը»: