Լեգենդար հրամանատար Քյոխի ծննդյան օրն է
Այսօր «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի (Քյոխ) ծննդյան օրն է:
Գնդապետը դարձավ 50 տարեկան:
2015 թվականին Կարեն Ջալավյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
2016 թվականի սեպտեմբերի 21-ին պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
2020 թվականի հոկտեմբերի 1-ին, Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Կարեն Ջալավյանը պարգևատրվել է Արցախի բարձրագույն պետական կոչման՝ Արցախի հերոսի։