«Նոր պատերազմ, նոր տարածքներ». ապագա ամբաստանյալ Տոնոյան, ձեր վերաձևակերպումն ընդունելի եղավ միայն Ադրբեջանի ժողովրդի համար. Խաչատրյան
Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2020 թվականի Մարտի 30-ին Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, այն ժամանակվա ՊՆ (անպաշտպանության) նախարար Տոնոյան Դավիթը վերաձևակերպելով իր հնչեցրաց միտքը հայտարարեց` «նոր պատերազմ, նոր տարածքներ»: Ինչպես նաև Տոնոյան Դավիթը հայ համայնքի ներկայացուցիչներին վստահեցրեց, որ ոչ մի բան չի զիջվելու:
2020 թվականի ամռանը ԳՇ պետը ՊՆ-ի հետ համաձայնեցված զեկուցել էր, որ սպասվում է պատերազմ, որտեղ Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվելու են համատեղ:
2020 թվական հոկտեմբեր, պատերոզմի չորրորդ օր, ԳՇ պետը կրկին ՊՆ-ի հետ համաձայնեցված զեկուցել էր, ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Հ.Գ. Այսպիսով, եթե Հայաստանը պատրաստ չէր 5-րդ սերնդի պատերազմին ապա ինչո՞ւ խաղացիր մարդկանց հույզերի հետ ապա ինչո՞ւ վստահեցրիք մարդկանց, որ նոր պատերազմի ժամանակ կունենանք նոր տարածքներ: Երկու դեպքում էլ պարոն` ապագա ամբաստանյալ Տոնոյան, դուք խաբել եք մարդկանց, դուք խաղացել եք մարդկանց զգացմունքների հետ և ձեր վերաձևակերպած միտքը ընդունելի եղավ միմիայն Ադրբեջանի ժողովրդի համար»: