Խոշոր ցույցեր` Նիդեռլանդներում. բերման է ենթարկվել մոտ 200 ցուցարար
Ամստերդամում առնվազն 190 մարդ է բերման ենթարկվել անկարգություններին մասնակցելու համար: Ցույցերը կազմակերպվել էին COVID-19-ի դեմ պայքարի կառավարության միջոցառումների դեմ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NL Times-ը` Նիդեռլանդների մայրաքաղաքի և Այնդհովենի ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարներին ցրելու համար: Անվտանգության ուժերը ջրցան մեքենաներ ու մահակներ են օգտագործել, իսկ Այնդհովենում ՝ արցունքաբեր գազ:
Ինչպես հայտնում է NOS հեռուստաալիքը` պարետային ժամը սկսվելուց հետո` ժամը 21.00-ին, տասը բնակավայրերում անկարգություններ են սկսվել:
Ցուցարարները ատրճանակներ ու քարեր էին նետում ուժայինների ուղղությամբ: