Թաղապետի տեղակալը մեկ կարգադրությամբ իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները, չկա՛ քաղաքապետ, չկա՛ թաղապետ, որ լիազորությունը փոխանցի․ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նման իրավական «գրագիտություն» նույնիսկ ամենավատ համատիրությունում չեք տեսնի:
Թաղապետի տեղակալը մեկ կարգադրությամբ իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները:
Չկա՛ քաղաքապետ, չկա՛ թաղապետ, որ լիազորություն փոխանցի: Դա անում է թաղապետի տեղակալը՝ իր ձեռամբ:
Այս իշխանության մի մասը պատասխանատվության է կանչվելու անհագ և ապաշնորհ կոռուպցիայի համար, իսկ մյուսը՝ անգրագետ վարչարարության»: