Թաղապետի տեղակալը մեկ կարգադրությամբ իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները, չկա՛ քաղաքապետ, չկա՛ թաղապետ, որ լիազորությունը փոխանցի․ Խաժակյան

Այս թեմայով
- Հայտնում եմ, որ նպատակ չունեմ միջամտելու բիզնես գործունեությանը. Դավիթ Խաժակյան
- Դավիթ Խաժակյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին (լուսանկարներ)
- Հայկ Մարությանը կորոնավիրուսային ճգնաժամի օրերին 10 մլն դրամ է հատկացրել նոր ծառայողական մեքենա գնելու համար․ Դավիթ Խաժակյան
- Նոր լուծումն ունի նաև խցանումների վերացման երաշխիքային ժամկետ՝ մինչև մայիս ամիսը. Խաժակյանը՝ Նժդեհի և Արշակունյաց փողոցների հանգույցի վերաբերյալ
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նման իրավական «գրագիտություն» նույնիսկ ամենավատ համատիրությունում չեք տեսնի:
Թաղապետի տեղակալը մեկ կարգադրությամբ իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները:
Չկա՛ քաղաքապետ, չկա՛ թաղապետ, որ լիազորություն փոխանցի: Դա անում է թաղապետի տեղակալը՝ իր ձեռամբ:
Այս իշխանության մի մասը պատասխանատվության է կանչվելու անհագ և ապաշնորհ կոռուպցիայի համար, իսկ մյուսը՝ անգրագետ վարչարարության»: