Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 1000-ից ավելի բեռնատար

Այս թեմայով
- Ռուս խաղաղապահներն ավելի քան 60 ադրբեջանական բեռնատար են ուղեկցել դեպի Շուշի. ՌԴ ՊՆ
- Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 600 բեռնատար
- ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց․Լարսի ռուսական կողմում մոտ 420 կուտակված բեռնատար կա
- Քանի դեռ Հայաստանը ցույց չի տվել իր ատամները թշնամուն, մեզ ոչ միայն չեն հարգելու, այլ նաև քարկոծելու են. Ոսկանյան
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա 1000-ից ավելի կուտակված բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։