Պաշտոնական․ Մեզութ Օզիլը տեղափոխվեց «Ֆեներբախչե»
Գերմանացի կիսապաշտպան Մեզութ Օզիլը հեռացել է «Արսենալից»։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքէջը։ 32-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ֆեներբախչե»։
Օզիլը լոնդոնյան թիմ տեղափոխվեց «ռեալից»՝ 2013 թվականին։ Նրա տրանսֆերի դիմաց ակումբը վճարեց մոտ 50 միլիոն եվրո գումար։
«Արսենալում» Օզիլը մասնակցել է 250 հանդիպման և դարձել 44 գոլի, 71 գոլային փոխանցման հեղինակ։