Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. մեքենան 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում. կա 2 զոհ, 1 վիրավոր

Այս թեմայով
- Սարսափելի ավտովթար Երևանում. Mercedes-ը տապալել է «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյունն ու հայտնվել մայթին (ֆոտոշարք)
- Արարատի մարզում ձկնաբուծության ոլորտի խախտումներ են արձանագրվել
- Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մինչեւ մի քանի հարյուր մետրից մի քանի կիլոմետր այն կողմ
- Այսօր ժամը 13:23-ին Գեղարքունիքի մարզում նոր երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ
Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 18:00-ի սահմաններում, Ford Transit մակնիշի ավտոմեքենան, Տեղ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց և մոտ 110 մետր, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ, տեղում մահացել են, իսկ 1 հոգի, որը աղջիկ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ձորից դուրս են բերել դիերը և վիրավորին:
Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավոր ինքնությունը: