Դավիթ Բաբայանը հանդիպել է Զարեհ Սինանյանի հետ

Այս թեմայով
- Իսկ կարո՞ղ եք ասել՝ որքա՞ն հայրենադարձներ ունեցանք «թավշյա հեղափոխությունից» հոգեբանական վերելք ապրած մեր հայրենակիցների շրջանում․ Հասրաթյանը՝ Սինանյանին
- Այսօր, ավելի քան երբեք, պետք է անհաշտ պայքար մղենք անարդարության, չարության, եսասիրության, նյութապաշտության և այլ արատավոր երևույթների դեմ. Բաբայան
- Արցախի ԱԳ նախարարը հայ գերիների հետ կապված իրավիճակի վերաբերյալ նամակներ է հղել միջազգային կառույցներին
- Չե՞նք ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում - այլազգիները դա կանեն. Զարեհ Սինանյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 23-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:
Կողմերը նշել են հայրենիք-սփյուռք համագործակցության հետագա ամրապնդման նպատակով ջանքերի ակտիվացման կարևորությունը և քննարկել այս ուղղությամբ երկու գերատեսչությունների համատեղ քայլերը։ Երկուստեք կարևորվել են Արցախի տեղն ու դերը համայն հայության կյանքում։ Մտքեր են փոխանակվել սփյուռքի ներուժի ներգրավվածությամբ Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։