ԱԺ-ում պետք է հանեին վարտիքն ու մի քանի հատ ճիպոտ հասցնեին հետևին. Փոստանջյան
«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը պաշտոնական հարցում է ուղարկել ՌԴ ՆԳ նախարարին ու Անվտանգության դաշնային ծառայության տնօրենին՝ պարզելու, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի կինն ու 2 դուստրը մուտք գործել ՌԴ։
Նա համոզմունք հայտնեց, որ նրանք ՌԴ մուտք գործելու իրավունք չունեին, քանի որ կորոնավիրուսի պատճառով ՀՀ-ի և ՌԴ-ի միջև մուտքի և ելքի սահմանափակումներ են գործում, բացառությամբ մի քանի դեպքերի։ Ըստ Զ. Փոստանջյանի, այդ երեք անձն այդ բացառությունների մեջ չեն մտնում։
Նրա խոսքով, նրանք հանրային դեմքեր են, ժողովրդի վճարած հարկերի հաշվին ապահովվում է նրանց անվտանգությունը, բնականաբար հետաքրրքրում է, թե ինչ հիմքով են մուտք գործել ՌԴ, ինչ հիմքով են նրանք այնտեղ գտնվում։
«Տարածված էր, որ պատերազմի օրերին օտարերկրյա ծառայությունների համար Աննա Հակոբյանը լրտեսություն է արել, իսկ ամուսինն էլ հաստատել էր, որ Աննա Հակոբյանը պատերազմի օրերին գտվել է բարձրաստիճան զինվորականների հետ բունկերում, հետևաբար մեզ հետաքրքիր է՝ ի՞նչ հիմքով է մուտք գործել ՌԴ, հատկապես երբ մեր երկիրն այս պահին գտնվում է ռազմական դրության մեջ։
Այս մարդիկ, ի՞նչ է, արդեն դիմո՞ւմ են փախուստի, իրենց գործն ավարտվե՞լ են, թե՞ նոր պլաններ կան։ Չեմ բացառում, նույն այս ընտանիքի անդամները լինեն վարձկաններ թուրքերի կողմից վարձված, ովքեր մեր երկրում այսպիսի գործողություններ էին կատարել»,- ասաց Զ.Փոստանջյանը։
Նա նշեց, որ նախկիններին մեղադրում են տարբեր մեղքերի մեջ, բայց լրտեսություն, դավաճանություն և այլն չի եղել։
«Իհարկե, Նիկոլ Փաշինայնը գիտեր ինչի մեջ է մտնում»,- ասաց Զ. Փոստանջյանը՝ նշելով, որ եթե նախկին ղեկավարներին ստիպում էին անել այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, ու իրենք չեն արել, Նիկոլն իմացել և արել է։
«Թուրքական զավթիչը զրահաբաճկոնով մտել էր մեր Ազգային ժողով։ Դիմադրություն պետք է ցույց տային ԱԺ-ում։ Պետք է հանեին վարտիքն ու մի քանի հատ ճիպոտ հասցնեին հետևին։ Սա պետք է լիներ։ Դիմադրություն պետք է լիներ։ Թուրքը պղծել է, ցեղասպանել է մեր զավակներին, պետք է դա անեին։ Դա չի եղել, շատ եմ ցավում»,- նշեց Զ. Փոստանջյանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը որևէ գաղափարախոսության կրող չէ, ինչ պատվիրում են, նա էլ ասում է. «Պատվերի ներքո է ամեն ինչ խոսում, ամեն հայտարարության արվում։ Օրինակ, Շուշիի մասին հայտարարությամբ, այսինքն՝ նորից պնդում եմ, որ Շուշին ձերն է։
Նա խոսում է ուղղորդված այն մասին, ինչ նրան պատվիրել են»։