Ուժգին պայթյուն՝ Գազայի հատվածում․ կա մոտ 20 վիրավոր
Այսօր առավոտյան հզոր պայթյուն է տեղի ունեցել Գազայի հատվածի Բեյթ Հանուն քաղաքում։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Պայթյունի հետևանքով վիրավորվել է 20 մարդ, քանդվել են տներ։ Պայթյունի պատճառները չեն բացահայտվել: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Միևնույն ժամանակ, Իսրայելի Պաշտպանության ուժերի Twitter-յան էջում նշվում է, որ պայթեցվել է մի տուն, որտեղ «Գազայի ահաբեկիչները պայթուցիկ սարքեր էին պատրաստում»:
Ընդգծենք, որ ավելի վաղ իսրայելական հրետանին գնդակոծել էր Գազայի հատվածում գտնվող դիտակետը: