Արցախը դարձավ Հայաստանի դավաճան «կառավարության» մատաղացու գառը. Արտակ Զաքարյան

Այս թեմայով
- ԳՇ պետը ձեզ համար խաղալիք ա՞, արա․ Պաշտպանության նախկին փոխնախարար
- Սրանցից պետք է օր առաջ ազատվել, ինչպես առողջ օրագիզմն ազատում են թարախապալարից. Արտակ Զաքարյան
- Հիմա պա՞րզ է, թե ինչու է Ալիևը ծաղրում Փաշինյանին. Արտակ Զաքարյան
- Քեզ սպանել են, դավաճանել, հայրենազրկել, տնավեր դարձրել. ՊՆ նախկին փոխնախարարը կոչ է անում վաղը միանալ համազգային հանրահավաքին
Այս պատերազմի զոհերը դարձան մեր համազգային ցավի, Ազգային ողբերգության, Հայրենիքի կորստի դեմ պայքարի ելած նահատակներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Այս պատերազմի զոհերը դարձան մեր համազգային ցավի, Ազգային ողբերգության, Հայրենիքի կորստի դեմ պայքարի ելած նահատակներ:
Նրանք չգիտեին, որ Հայրենիքը կարող է կորսվել նաև ղեկավարների ապաշնորհ ու դավաճան լինելով: Նրանք հավատացել ու հավատում են, որ Հայ Ժողովրդի միակ փրկությունը իր հավաքական ուժի մեջ է:
Նրանցից յուրաքանչյուրի հիշատակը պետք է վերարժևորենք ու միշտ փառքով պսակենք, որովհետև նրանք գնացին Հայրենիքը պաշտպանելու: Նրանք զոհվեցին նաև այն բանի համար, որ Հայ Ժողովուրդ հասկանա, որ չի կարելի Ազգի և պետության ճակատագիրը վստահել բախտախնդիր ապիկարներին ու օտարերկրյա գործակալներին:
Հայաստանը ցավոք կորցրեց իր տարածաշրջանային ու համաշխարհային դիրքերը: Հայաստանը դարձավ անվտանգային թիրախ, գերտերությունների առևտրի առարկա: Իսկ Արցախը՝ դարձավ Հայաստանի դավաճան «կառավարության» մատաղացու գառը»,- գրել է Զաքարյանը: