Երևանում 29-ամյա երիտասարդին կրակահերթով սպանել են՝ մեջքով կանգնելու համար. «Փաստինֆո»
Երևանում 29-ամյա երիտասարդի ուղղությամբ կրակահերթ է արձակվել եւ սպանվել բնակելի շենքի բակում՝ մեջքով կանգնելու համար։ «Փաստինֆո»-ին հաջողվել է նոր մանրամասներ պարզել 2019թ հոկտեմբերի 9-ին 29-ամյա Մխիթարյանի սպանության հանգամանքների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ երիտասարդի սպանությունը տեղի է ունեցել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում. դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ատրճանակի կրակված չորս պարկուճ և երկու գնդակ, իսկ բացօթյա նստարանի մոտ՝ արնանման հետքեր։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու համար։
Տուժողը հաշվառված էր Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում, սակայն բնակվում էր Երևան քաղաքի՝ այսպես կոչված Մետաքսի թաղամասում։
Շուրջ երկու տարի տևած նախաքննության արդյունքում վարույթն իրականացնող մարմինը պարզել է, որ Գուժ Մխիթարյանը գումարային խնդիրներ է ունեցել քրեական տարրերից մեկի հետ, որը գտնվել է ՔԿՀ-ում։ Դեպքի օրը երիտասարդը հանդիպել էր քրեականի պատվիրակների հետ՝ գումար վերադարձնելու պահանջի շուրջ պարզաբանումների համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: