Ռաֆայել Վարանը կհեռանա «Ռեալից»

Իսպանական «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանն այս ամռանը կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին տեղեկացնում են իսպանական սպորտային պարբերականները։
Ֆրանսիացի պաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2022-ի ամռանը։ Դեռևս չի նշվում, թե որ ակումբ կարող է տեղափոխվել ֆրանսիացին։
Ընդգծենք, որ այս ամռանը իսպանական գրանդից մի շարք ֆուտբոլիստներ հնարավոր է հեռանան։