Դիմում եմ Օնիկ Գասպարյանին և մյուս զինվորականներին, եթե մարմինների տեղեր գիտեք՝ կապնվեք մեզ հետ, տեղեկություններ հայտնեք. Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
Պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին, քիչ առաջ ֆեյբուքյան ուղիղ եթերում ասաց, որ վերջին օրերին Երևանում է եղել, հանդիպումներ է ունեցել տարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի:
«Տարածքների մեծ մասում որոնողական աշխատանքները համարյա ավարտված են: Դիմում եմ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, խնդրում եմ, եթե իրենց սպայական կազմից սկսած՝ ամենաներքևի օղակից մինչև ամենաբարձր օղակը, եթե ունեն զինվորականներ, սպաներ, որոնք տեղյակ են, գիտեն տեղեր, թող անպայման տեղյակ պահեն, կապնվեն մեզ հետ, գան տեղեկությունները հայտնեն…»,-ասաց Ղուկասյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: