Վարչախմբի ներկայացուցիչները ուզում էին արժեզրկել Շուշին... չստացվեց, և սա հույս է արթնացնում. իրանագետ
Չգիտեմ՝ նկատեցի՞ք, թե ոչ, բայց իրեն Հայաստանի իշխանություն համարող վարչախմբի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, սկսեցին սրբագրել Շուշիի մասին վերջին տխրահռչակ բարբաջանքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Այն, ըստ իս, տեղավորվում էր հստակ ծրագրված քարոզչական ուղեգծի մեջ՝ արժեզրկել Շուշին և նրա նշանակությունը, մեր մտայնության մեջ այն դարձնելով «անպետք», «անկարևոր», «օտար», «ոչ հայկական», «հանձման ենթակա» և այլն։
Չստացվեց, և սա հույս է արթնացնում առ այն, որ Հայաստանը՝ որպես ազգ, դեռ վերջնականապես չի կորցրել բնական դիմադրողականությունը՝ զգալիորեն թուլացրել, ձևախեղել, սակայն չի կորցրել»,-գրել է Ոսկանյանը: