Դավաճան Նիկոլը «կարմիր» տարածքները ևս կհանձնի՞ թուրքերին (քարտեզ)

Այս թեմայով
- Ձեզնից զզված մարդկանց պիտի պարտադրե՞ն գնալ հանրահավաքի. Գագիկ Համբարձումյան
- Մարտի 1-ից Հայաստանը նոր փուլ է մտնում. ինչու է ճանապարհային քարտեզը թերի կատարել. «Ժողովուրդ»
- Պատերազմն իր հետ տարավ բժշկական բուհը գերազանց առաջադիմությամբ ավարտած Գագիկին. ԵՊԲՀ ռեկտոր
- Սրանց համար կարևորն իշխանությունն է. Թրքասեր քայլիստուհու զառանցանքները. Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.
«Դավաճան Նիկոլը «կարմիր» տարածքները ևս կհանձնի՞ թուրքերին
Քանի որ Հայաստանի վարչապետի աթոռում զմռսվածը և դրան սպասարկող որոշ տգետ-ազգադավներ առաջնորդվում են ադրբեջանաթուքական պատմագրությամբ և պատմական իրադարձությունները մատուցում են Բաքվի և Անկարայի շահերից դուրս գալով, օրինակ՝ զառանցելով, որ Շուշին ադրբեջանական է եղել, քանի որ մինչ հակամարտությունն այնտեղ հիմնականում ապրել են ադրբեջանցիները (թերուս վարչապետը և դրան սպասարկողները լավ կլինի ուսումնասիրեն, թե ինչ էր տեղի ունեցել 1920 թ-ին Շուշիում), Հայաստանի տարբեր մասերում բնակվողներին նախազգուշացնեմ, որ չի բացառվում, որ թուրքերի շահերը սխասարկող Նիկոլը նրանց բնակավայրերը ևս հանձնի թուրքերին, քանի որ վերջիններս պնդում են, որ դա նրանց հայրենիքն է և նրանք այդտեղ ապրել են «դարերով»...
Տեղադրում եմ Նիկոլի սիրելի ադրբեջանցիների կողմից պատրաստված քարտեզն (որը կեղծ է), ըստ որի կարմիրով նշված վայրերում ապրել են իբրև թե ադրբեջանցիները...
Թուրքի առաջ ծնկած և նվաստացած, պետական մտածելակերպից զուրկ Նիկոլը պատրաստ է սեփական դավաճանությունը և տգիտությունը քողարկելու համար ցիտել ադրբեջանաթուրքական տանդեմի մատուցվող զառանցաքները... Չզարմանաք, եթե քայլիստ տգետներն ու իրենց առաջնորդն այս քարտեզով Հայաստանը հանձնեն ադրբեջանցիներին՝ վերականգնելով «պատմանակ արդարությունը»...
Հ.Գ. Աշխարհում թուքական պատմագրությանը հավատում են թուրքերի փոքր մասը (մեծ մասը տեղյակ է իրենց իրական պատմությունից) ու Նիկոլը...
Նույնիսկ թուրքամետ գործունեություն ծավալող պատմաբանները, քաղաքագետները, քաղաքական գործիչները և այլն, շատ լավ գիտեն, որ թուրքերի պատմությունը հնարածին է...»։