Զինծառայող Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը դատարանում են Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ՀՀ ԱՆԱպրիլի 1-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետԿարծում եմ, բոլոր տեղերում էլ հուդա-մատնիչներ կլինեն․ Սերգեյ ՉիչոյանԻնեկոբանկն ընդդեմ թոշակառուների․․․ Քաղաքացու իրավունքների պաշտպանԵղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչըԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանի կգործուղվեն ԲեռլինՓոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի մինչև +23 աստիճանի Որոնվում են տեսանյութում պատկերված անձինք Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
Դիմումիս հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոյանի բռնի ձերբակալության առիթով
Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվելՈւկրաինան ստացել է Challenger 2 տանկեր՝ առանց լրացուցիչ զրահատեխնիկայիՓաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին. Անդրանիկ ԹևանյանԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է․ այն ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում, ոչ Փարիզում․ Հիքմեթ Հաջիև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք (տեսանյութ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՆարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցինԵթե ճնշում են, ում որ ճնշում են, թող ինքն էլ խոսի․ Իմ նկատմամբ ճնշումներ ոչ մի կերպ չկան․ նախկին պատգամավոր (տեսանյութ)Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն ՍարուխանյանՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրին վերաբերող հարցերՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից
Մամուլ

Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետևանքներն ու ամուր պահված աթոռը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մոտ երկուսուկես ամիս է՝ Արցախում դադարել են պատերազմական գործողությունները, սակայն դա չի խանգարում, որ շարունակենք ապրել ռազմական դրության պայմաններում։ Եվ մի շատ պարզ հարց կարող է առաջանալ՝ լավ, իմաստը ո՞րն է ռազմական դրությունն այսքան երկար պահելու, մանավանդ որ Հայաստանը մեկը մյուսի հետեւից, առանց որեւէ հակազդման զիջումներ է կատարում Ադրբեջանին։ Պատահական չէ, որ շատերը ռազմական դրությունն այսքան ժամանակ պահելու մոտեցման տակ փնտրում են ներքաղաքական բաղադրիչներ։

Հարցն այն է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը մեծ հաշվով անկանխատեսելի է եւ ցանկացած պահի հուժկու ընդդիմադիր շարժում կարող է սկսվել, որն իր քայլերով շատ լուրջ վտանգ կարող է ստեղծել իշխանությունների համար։ Իսկ Փաշինյանի մտավախությունները պարտությունից հետո չափազանց շատ են, քանի որ ներքաղաքական օրակարգը խմորվում է իր հեռացման պահանջի շրջանակներում։ Դրանով է պայմանավորված, որ ռազմական գործողությունների ավարտից տեւական ժամանակ հետո՝ միայն դեկտեմբերին վերացվեց ռազմական դրության՝ հավաքների կազմակերպման եւ անցկացման արգելքը։ Սակայն մի շարք սահմանափակումների վերացման հետ մեկտեղ, ռազմական դրության ռեժիմը կարող է օգտագործվել այն գործիքի տեսքով, որով հնարավոր կլինի արդարացնել ընդդիմության նկատմամբ ճնշումները։

Նկատենք, որ նմանատիպ իրավիճակ էր նաեւ համավարակով պայմանավորված արտակարգ դրության անընդհատ երկարաձգման դեպքում, որի տակ թաքնված էր ընդդիմության քայլերը չեզոքացնելու նպատակադրումը։ Բայց Նիկոլ Փաշինյանի մտավախությունները սրանով չեն ավարտվում։ Վերջինս բոլոր կողմերից իր դեմ դավադրությունների հոտ է առնում։ Նրա մոտ անվստահություն կա անգամ սեփական թիմի նկատմամբ։ Վերջին շրջանում մենք ականատես եղանք, թե ինչպես են մի շարք իշխանական պատգամավորներ դուրս գալիս իրենց հարազատ խմբակցությունից։ Ավելին՝ «Իմ քայլը» խմբակցությունը ներքին տարաձայնությունների պատճառով բզկտված վիճակում է գտնվում։

Ուստի այսքանից հետո առաջիկա քաղաքական զարգացումների մասով Փաշինյանն ինչքանո՞վ կարող է վստահ լինել, որ իրեն արդեն քաջածանոթ սցենարը, որ ինքը հրաժարական է տալիս, երկու անգամ չի ընտրվում խորհրդարանի կողմից եւ արտահերթ ընտրություններ են տեղի ունենում, կարող է իրականություն դառնալ։ Մեծ հաշվով, որեւէ վստահություն չկա, թե իշխանական պատգամավորների վարքագիծը տեղավորվելու է այդ սցենարի շրջանակում։ Դրա հետ մեկտեղ, Փաշինյանը մեծապես սարսափում է թեկուզ մեկ օր հրաժարական տվածի կարգավիճակում լինելուց։ Այդ է պատճառը, որ վերջինս շրջանառության մեջ է մտցնում ներքաղաքական ճգնաժամի լուծման մեկ այլ տարբերակ, այն է՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով խորհրդարանի ինքնալուծարման մեխանիզմի կիրառումը։

Այսինքն՝ ինքը հրաժարական չի տալիս, Սահմանադրության փոփոխություն է իրականացնում, եւ խորհրդարանը ստանում է ինքնալուծարման ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու լիազորություն: Եվ այս դեպքում Փաշինյանը հնարավորություն կստանա նաեւ մինչեւ ընտրությունների անցկացումը օգտվել իր պաշտոնական կարգավիճակից եւ հանուն իր իշխանության վերարտադրության գործի դնել բոլոր լծակները։ Ու ամենակարեւորը, գործադիրի ղեկավարի կարգավիճակում նա կպահի ուղիղ ազդեցությունը իրավապահ համակարգի ու հենց իր թիմի նկատմամբ: Պատահական չէ, որ արդեն իսկ շրջանառության մեջ են դրվում տեղեկություններ, որ Փաշինյանն իր թիմակիցների վրա «դոսյեներ» ունի եւ մեծ մասին հենց դրանցով էլ պահում է իր կողքին:

Իսկ այն, որ անձամբ ինքն է ուզում անցկացնել ընտրություններ, ապացուցում է եւս մեկ վախ ու վստահություն, որ հակառակ դեպքում ոչ մի պարագայում ինքն ու իր թիմը չեն վերարտադրվի: Ըստ այդմ էլ՝ բնական են ընդդիմադիր շրջանակների տեսակետները, որ նրա պաշտոնավարման պարագայում ընտրությունները անպայմանորեն կեղծվելու են եւ չեն կարող լեգիտիմ համարվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: