Չգնաք երկրից, հայեր ջան, մենք պետք է ապրենք Հայաստանում և երկիրը դուրս բերենք այս անտանելի վիճակից. Հովհաննիսյան
Ես առաջ մեղադրում էի Հայաստանից գնացողներին, իսկ հիմա դրա ոչ մի բարոյական իրավունքը չունեմ: Պարզապես կխնդրեմ, որ չգնաք, hայեր ջան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ, թոջրքագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Գիտեմ, որ մեկ կյանք է ապրում մարդը, բայց արդեն վաղուց այդ մեկ կյանքը մենք՝ հայերս, մեր համար չենք ապրում, այլ եկող սերունդների համար ենք ապրում։
Հենց դրա համար պետք է ապրենք Հայաստանում և փորձենք երկիրը դուրս բերել այս անելանելի թվացող իրավիճակից»,-գրել է Հովհաննիսյանը: