Կարապետյանն ամեն գնով ուզում էր հասնել Զոհրաբյանի հեռացմանը, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ինքն ընտրվեր, բայց չհաջողվեց, նրան թիմում «սրերով են ընդունում». «Ժողովուրդ»

Այս թեմայով
- «Իմ քայլի» պատգամավոր, սորոսական Մարիա Կարապետյանը պաշտպանում է Նժդեհին «ֆաշիստ» անվանած Ժաննա Անդրեասյանին (լուսանկար)
- «Նիկոլ Փաշինյանի վախերը»․ Նաիրա Զոհրաբյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին
- Հայաստանը լքողների զգալի մասը Նիկոլ ընտրածներն են. Նաիրա Զոհրաբյան
- Տիկին Հովսեփյան, հիմա հասկանո՞ւմ եք, թե մենք ինչպիսի արհավիրքի մեջ ենք. Նաիրա Զոհրաբյանը՝ Հովսեփյանին
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները եկել են այն եզրակացության, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ այլևս չեն ընտրի, ու այն փաստացի կղեկավարի հանձնաժողովի փոխնախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նշենք, որ դեռևս դեկտեմբերի 29-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ քվեարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Քվեարկությանը մասնակցել էին 84 պատգամավոր, կողմ էին քվեարկել 78-ը, դեմ՝ 4-ը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ տևական ժամանակ էր՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ամեն գնով ցանկանում էր հասնել Զոհրաբյանի հեռացմանը, որպեսզի այդ պաշտոնում ինքը ընտրվեր:
Սակայն, արի ու տես, իշխանականները պարզել են, որ Կարապետյանը այդքան ձայն չի կարող հավաքել, քանի որ խմբակցության մեծամասնությունը Կարապետյանին սրերով է ընդունում, լավ փոխհարաբերություններ չունի նրա հետ, ինչի համար իշխանականները կհայտնվեն անցանկալի վիճակում:
Դրա համար եկել են այն եզրակացության, որ ավելի լավ կլինի՝ հանձնաժողովը ղեկավարի ընդդիմության ներկայացուցիչը, քանի որ նաև մեծ խնդիր է առաջանալու այն պարագայում, երբ իշխանությունը ընդդիմությունից «խլի» Դոնթի բանաձևով ընդդիմությանը պատկանող հանձնաժողովը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: