14 տարվա դադարից հետո Իտալիայի առաջնությունը ճանաչվել է լավագույնը
Ֆուտբոլի պատմության միջազգային կազմակերպությունը ներկայացրել է 2020 թվականի տվյալներով աշխարհի լավագույն առաջնությունների ցանկը։
2006 թվականից հետո առաջին անգամ ցանկը գլխավորում է Իտալիայի առաջնությունը։ Երկրորդ հորիզոնականում Անգլիայի առաջնությունն է, իսկ երրորդը՝ Բրազիլիայի առաջնությունը։
Իսպանիայի և Գերմանիայի առաջնությունները համապատասխանաբար զբաղեցրել են 4-րդ և 5-րդ հորիզոնականները։