ԱՄՆ-ում կոնգրեսականը փորձել է զենքով մտնել Կապիտոլիում
Կապիտոլիումի ոստիկանությունը հետաքննում է հանրապետական կոնգրեսական Էնդի Հարիսի հետ կապված միջադեպը, ով հինգշաբթի օրը փորձեց զենքով մտնել Ներկայացուցիչների պալատ, բայց մետաղի դետեկտորի պատճառով կանգնեցվեց: Այս մասին հայտնում է CNN-ը:
Հաղորդվում է, որ մետաղի դետեկտորի ազդանշանի պատճառը ատրճանակն էր, որը քաղաքական գործիչն ուներ իր հետ: Ոստիկանները չթողեցին, որ կոնգրեսականն անցնի, իսկ հետո Հարրիսը խնդրեց իր գործընկերոջը, որ պահի զենքը:
Վերջինս, սակայն, հրաժարվեց ՝ նշելով լիցենզիայի բացակայությունը: Նշվում է, որ սա կոնգրեսականի հետ պատահած նմանատիպ առաջին դեպքն է: