Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ՀՀ ԱԳՆ
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. ԱնանյանԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել ՀայաստանումԱդրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերըԲացահայտվել է Իրանից Հայաստան ավելի քան 13 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխման դեպք. ՔԿՌուսաստանի հաղթանակը չափազանց թանկ կարժենա. Ֆոն դեր Լեյեն
Քաղաքականություն

Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հավանաբար ընդունեց, որ ինքը ձախողել է և հեռացավ՝ խոստանալով վերադառնալ. Հոխիկյան

1998-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վայր դրեց նախագահի լիազորությունները, հայկական պետականությունը ծանրագույն վիճակում էր սոցիալական առումով։ Երկրից աղետալի արտագաղթ էր, հողերի և գործարանների սեփականաշնորհումը եղել էր կամայականորեն, ինչի հետևանքով փոշիացվել էր ամբողջ տնտեսական պոտենցիալը, արցախյան հակամարտությունը լուծելու համար կար արտաքին հսկայական ճնշում։
Կհիշեք, թե հայ ժողովուրդը ինչպիսի պիտակումներով էր բնութագրում այն ժամանակվա նախագահին, գլոբալ առումով չէր ընդունում նրան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանը հավանաբար ընդունեց, որ ինքը ձախողել է և հեռացավ՝ խոստանալով վերադառնալ։

Դրանից հետո 10 տարի նա լռեց, որևէ տեղ որևէ ելույթով հանդես չեկավ, որևէ բողոքի ակցիա չարեց։ Լռեց, որ ազգը մոռանա իր արածի ու չարածի մասին։ 2008-ին մենք տեսանք, որ Տեր-Պետրոսյանի ընտրած տակտիկան ճիշտ էր՝ նա կարողացել էր հիմնականում մոռացության մատնել իր մասին հանրային տրամադրությունները։
ՀՀԿ-ն Հայաստանի իշխանության մեջ է եղել մոտ 20 տարի, որից 10 տարին՝ անմիջական կառավարմամբ։

Այդ ընթացքում Հայաստանում մեծ ծաղկում է ապրել օլիգարխիան, 2000-ականների՝ փոքրինչ ոտքի կանգնած տնտեսությունը կրկին ճգնաժամի մեջ է ընկել, ոտնահարվել են մարդու իրավունքները, ունեցել ենք դիվանագիտական մի շարք ձախողումներ, կեղծված ընտրություններ։

Այս իրողությունների հետևանքով հայ ժողովուրդը 2018-ին բողոքի ալիքով պահանջեց ՀՀԿ-ի հեռացումը իշխանությունից։ Այդ իրողությունից օգտվեցին նաև քաղաքական փորձառություն և ընդհանրապես՝ կենսափորձ չունեցող մարդիկ՝ հանրության ընդհանուր զայրույթի ալիքի վրա գալով իշխանության։

Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀԿ-ի գլխավոր տարբերությունն այստեղ մեկն է՝ նախկին նախագահը իր մեջ ուժ և խելամտություն գտավ լռելու և հանրային վարկանիշ ձևավորելու։ ՀՀԿ-ն չի կարողանում ընդունել, որ իր յուրաքանչյուր քայլ այսօր ավելի է ամրացնում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ընկերս օրերս ասում էր՝ ՀՀԿ-ն բետոնապատում է ՔՊ-ի աթոռը։

ՀՀԿ-ի ինտելեկտուալ հատվածին միշտ ասել եմ, հիմա էլ եմ հորդորում՝ առնվազն 10 տարի հրաժեշտ տվեք ակտիվ քաղաքականությանը, թողեք, որ հանրությունը մոռանա ձեր մասին, այլապես ամեն անգամ երբ բողոքի գործողություններ եք անում, մարդիկ հիշում են հաստավիզ օլիգարխներին, իրենց աստված երևակայող բազմաթիվ պաշտոնյաներին, ՀՀԿ-ական պատգամավորներից շատերի ցինիկ պահվածքը, բազմաթիվ այլ տխուր բաներ և ասում այս օրերի կարևոր խոսքը՝ Նիկոլը գնա, ՀՀԿ-ն գա՞․․․ երբեք։

Սա է, թերևս, միակ պատճառը, որի շնորհիվ հանրությունը հանդուրժում է ՀՀ ներկա իշխանության գոյությունը։ Հետևաբար՝ ՀՀԿ-ն անչափ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ձեռնտո՞ւ է արդյոք Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին»,-գրել է Հոխիկյանը: