Ավելի քան 50 հազար փախստական վերադարձել է Արցախ. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 87 փախստական։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Այս ընթացքում Արցախ է վերադարձել 50 հազար 390 փախստական։
Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները։