Կարևոր է վախ ներշնչել մրցակիցներին․ Մարիո Մանջուկիչը խոսել է իր և Զլատան Իբրահիմովիչի մասին
Իտալական «Միլանի» նորեկ Մարիո Մանջուկիչը խոսել է, թե ինչպես պիտի խաղա նույն թիմում Զլատան Իբրահիմովիչի և Անտե Ռեբիչի հետ միասին։
Նա մասնավորապես նշել է․ «Ես և Զլատանը մեծ փորձ ունենք։ Ֆուտբոլում կարևոր է վախ ներշնչել մրցակցին, պայքարել ու պաշտպանել քո թիմին։ Ես մինչև տեղափոխվելը միլանյան ակումբ խոսել եմ նաև Խորվաթիայի հավաքականում իմ թիմակից Անտե Ռեբիչի հետ։ Մենք ուրախ ենք միասին «Միլանում» խաղալու համար»։
Հիշեցնենք, որ ամենայն հավանականությամբ Մանջուկիչը իր նորամուտը կնշի «Ատալանտայի» դեմ խաղում։