Կառավարության աշխատակազմը 16 մլն 755 հազար դրամի պայմանագիր է կնքել՝ վարկանիշային հետազոտության համարԱգրարայինում էժան գինի են վաճառում«Հայաստանն Արևմուտքի կողմից օգտագործվում է որպես գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի». փորձագետՌուսական պատժամիջոցները չեն ուշանա. «Փաստ»Վերին Լարսում 4 132 բեռնատար է կուտակվելՔՊ-ն որոշել է վերջակետ դնել իր` եվրոպական որեւէ ընտանիքի անդամակցության հարցի քննարկումներինԱմենաբարձր օղակներից դատավոր Ռշտունու առաջ հարցեր են դրվել, որոնք անլուծելի են եղել բարոյականության դաշտումԱրցախի իշխանություններին ու արցախցիներին «ազգային անվտանգության սպառնալիք» հռչակելը Ալիևի հերթական պահանջն է. «Փաստ» Մարզային այցերը չեն օգնել․ իշխանությունները հետ են կանգնել արտահերթ ընտրության մտքից․ հիասթափված ենԱլեն Սիմոնյանը իր որդու քավորին ԱԺ-ում աշխատանքի է ընդունել՝ լուծելու շենգենյան վիզա ստանալու հարցըՍամվել Բաբայանը մտադիր է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում. «Հրապարակ» Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը Սյունիքի դատարանում նշանակվելուց հետո հետ է գործուղվել Երևան. ի՞նչ են պարզաբանում ԲԴԽ-ից. «Փաստ»Լավրովը խոսել է Ուկրաինայի հարցով բանակցությունների դեպքում անվտանգության երաշխիքների մասինՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը Սիթին կորուստներ ունի Արսենալի հետ խաղից առաջ Հարևանների հետ հարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ շահերի վրա. Պուտին Չարբախի գերեզմանատանը՝ պարկում, հայտնաբերել են ատրճանակ, նռնակներ և զինամթերք․ մանրամասներ Հնդկաստանի ազգային արխիվների տնօրենը Մատենադարանում ձեռագրերի վերականգնման հարցեր է քննարկել Կարենն առանց վարանելու նետվեց օգնության՝ վտանգելով կյանքը․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ցավակցել է Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ ԿԲ խորհուրդը «Ամերիաբանկի» կանոնադրական հիմնադրամում նոր մասնակցության համաձայնություն է տվել Գևորգ Պապոյանը Չինաստանի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Դավիթ Գյուջինյանը ընտրվեց Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր «Ոսկեպարը Հայաստան է»․ 8-ամյա տավուշեցի Արիանան ուղերձ է հղել Հրդեհ է բռնկվել Զորական գյուղում․ տան ներսում դի է հայտնաբերվել ԱՊՀ հարթակով համագործակցությունը կշարունակի մնալ ՌԴ առանցքային առաջնահերթությունը․ Օվերչուկ Երևանում փոսի պատճառով բախվել են «Toyota Camry»-ն ու «Ford Fusion»-ը. «Toyota»-ն գլխիվայր շրջվել է Բրիտանիան ի վիճակի չէ խոցել իրենց հրթիռները. հութիների առաջնորդԵրևանում 16-ամյա անչափահասների վիճաբանության ժամանակ նրանից մեկը դանակահարել է մյուսին․ մանրամասներ Ինչ հանգամանքներում է մահացել Crocus-ի ահաբեկչությունից տուժածներին օգնության հասած հայը․մանրամասներ ԱՄՆ-ում կվերանորոգվի Մերիլենդ նահանգի փլուզված կամուրջըԿոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ՊՆ ընթացիկ ծրագրերը ներկայացվել են ՄԹ ՊՆ ներկայացուցիչներին Crocus-ի ահաբեկչությունից հետո հանցագործները գնացել են Ուկրաինայի հետ սահման՝ Կիև մեկնելու նպատակով Դատարանը անվավեր է ճանաչել ԿԳՄՍ նախարարի՝ Թումանյանի թանգարանի տնօրենի աշխատանքի ազատման հրամանը Կուստուրիցան հայտարարել է Սոչիում ֆիլմ նկարահանելու մտադրության մասինԱՆ փոխնախարարը ներկայացրել է իմունականխարգելման ամբողջ տեղեկատվությունը թվային դարձնելու ընթացակարգը ՔԿԾ-ն ԱՊՀ գործընկերների հետ քննարկել է ահաբեկչության տարածմանը հակազդելու կանխարգելիչ միջոցները ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը ՍԴ դատավորի թեկնածու ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Շատ ուրախ եմ, որ նորամուտս նշեցի ազգային հավաքականում․ Տիգրան Ավանեսյան Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Տավուշում՝ կիսակառույց շինությունում, հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դիԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման կապալառուն վերսկսել է պայթեցման աշխատանքների նախապատրաստումը Զինծառայող Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը դատարանում են Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ՀՀ ԱՆԱպրիլի 1-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետ
Քաղաքականություն

ԵԽ-ն դատապարտեց Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները և ընդգծեց, որ դրանք պետք է անպատիժ չմնան. Աննա Նաղդալյան

Հայաստանը մեծապես կարևորում է, որ Եվրոպական խորհրդարանը դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից և այլ վայրերից ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխման փաստը: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, առանձնահատուկ ընդգծել է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հումանիտար հարցերի, մասնավորապես՝ գերիների անհապաղ հայրենադարձման առնչությամբ:

-Հունվարի 20-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն (CFSP)» և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերը, որոնցում դրույթներ կան նաև ԼՂ հակամարտության և Թուրքիայի դերի մասին: Ինչպե՞ս եք դրանք գնահատում:

-Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույց-բանաձևերում ամրագրված են բազմաթիվ կարևոր դրույթներ, որոնք վերաբերում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային և դրանում Թուրքիայի ներգրավվածությանը, իրականացված պատերազմական հանցագործություններին, ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, հատկապես՝ հումանիտար հարցերի շուրջ: Առանձնապես կարևորում ենք, որ Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները, այդ թվում քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, պաշտամունքի վայրերի թիրախավորումը, այլև ընդգծեց, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան:

Համակարծիք ենք Եվրախորհրդարանի կոչին, որ Թուրքիան պետք է ձեռնպահ մնա ԼՂ հակամարտությունում որևէ միջամտությունից, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու միջոցով, և հրաժարվի իր ապակայունացնող գործողություններից: Այդ համատեքստում հատկապես կարևոր է, որ Եվրոպական խորհրդարանը նաև դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից և այլ վայրերից ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխման փաստը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: