Թուրքիայի խոշորագույն բանկը պատրաստվում է Շուշիում մասնաճյուղ բացել

Այս թեմայով
- Ամենադաժան երազում անգամ չէի պատկերացնի, որ Թուրքիան կաջակցի մեր իշխանություններին. փորձագետ
- Դավիթ Տոնոյանը Թուրքիային ահաբեկիչների համար զենք է վաճառել, նա մենակ չի եղել. Սոլովյովը փաստաթղթեր է ցույց տվել. «168 ժամ»
- Թուրքական «TRT1»-ի եթերում ներկայացվել են այն տարածքները, որոնք մինչև 2050թ․ Թուրքիան մտադիր է նվաճել (տեսանյութ)
- Արարատ Միրզոյան, «շտուրմավիկ համբալների» մասով բան չունե՞ք ասելու․ Նաիրա Զոհրաբյան
Թուրքիայի խոշորագույն Ziraat Bank բանկի դուստր ընկերությունը՝ «Ziraat Bank Azerbaijan« ԲԲԸ-ն, պատրաստվում է Շուշի քաղաքում մասնաճյուղ բացել: Այս մասին գրում է Minval.az-ը՝ հղում տալով բանկի վարչության նախագահ Ավնի Դեմիրչիի հայտարարությանը:
«Մենք Շուշիում նոր մասնաճյուղի համար հարմար վայր ենք փնտրում։ Բացելով մասնաճյուղը ԼՂ-ում` մենք նախատեսում ենք արտոնյալ վարկեր տրամադրել այդ տարածաշրջանի գործարարներին՝ ինչպես պետական կառույցների միջոցով, այնպես էլ սեփական հնարավորությունների հաշվին»,-նշել է նա։