Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում կոչ է արել ազատ արձակել բլոգեր Ալեքսեյ Նավալնիին: Մերկելը մասնավորապես նշել է․
«Այո՛, ես պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Նավալնիին, ինչպես Գերմանիայի Դաշնային Հանրապետության ողջ կառավարությունը, մենք կարծում ենք, որ դա միանգամայն ճիշտ է և անհրաժեշտ»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը նախկինում Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանող օտարերկրյա քաղաքական գործիչներին խորհուրդ էր տալիս հարգել միջազգային օրենսդրությունը և զբաղվել իրենց երկրների խնդիրներով։
Երկուշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ այս թեմայով արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները «նախագիծ են հիշեցնում»: