Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահներին հայտնի է եղել, իսկ նրա հետախուզումը՝ վաղուց դադարեցված է. փաստաբան
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ստիպված եմ անդրադառնալ մամուլում տարածվող հերթական ապատեղեկատվությանը և 1000 երրորդ անգամ ասել՝ դադարե՛ք Ռուբեն Հայրապետյանի անունն օգտագործելով top news և դիտելիություն ապահովել:
Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին հայտնի է եղել, իսկ նրա հետախուզումը՝ վաղուց դադարեցված է:
Վերջում չմոռանամ նշել՝ հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին»: