Արցախի Մարտունի քաղաքի տարածքում վնասազերծվելու են ավիառումբեր

Այս թեմայով
- Ինձ ճանաչելու են, իմ մասին բոլորը լսելու են․ Գարիկն ընկավ, որ Մարտունին չընկնի
- Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը գործում է միայն ադրբեջանցիների համար․ Փաստինֆո
- Նախօրեին Ջաբրայիլի և Մարտունու ուղությունից 3 զոհված զինծառայողի աճյուն է դուրս բերվել. Արցախի ԱԻՊԾ
- Մարտունեցի տղամարդը մոլորվել, անցել է սահմանը. ադրբեջանցիները նրան ծեծել, ապա սպանել են․ News.am
Արցախի Մարտունի քաղաքի և հարակից բնակավայրերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում հունվարի 21-ի օրվա ընթացքում նախատեսվում է չպայթած զինամթերքի վնասազերծում:
«Արտակարգ իրավիճակների ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքների շրջանակներում Մարտունի քաղաքի հարակից տարածքում, վնասազերծվելու են հայտնաբերված ավիառումբեր: Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-հայտնում են ծառայությունից: