Շուշին ադրբեջանակա՞ն, թե՞ հայկական քաղաք է. Անահիտ Ավանեսյանը խուսափեց պատասխանել հարցին (տեսանյութ)

Այս թեմայով
- Փաշինյանն Օնիկ Գասպարյանին կատեգորիկ արգելել է «Իսկանդեր» կիրառել. Արամ Գաբրելիանովի հերթական ուշագրավ հայտարարությունը
- «Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված. Մովսես Հակոբյան. «Իրավունք»
- Մարտակերտ, Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի և Շուշի-Բերձոր ճանապարհահատվածներով տեղաշարժվում են նաև ադրբեջանական ավտոմեքենաներ. Արցախի նախագահի խոսնակ
- Մարդիկ պիտի մոմ վառեն Սերժ Սարգսյանի համար, որ ինքը հրահանգ չտվեց ցույցերը ցրելու. Երանոսյան. «Հրապարակ»
Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ հարցին, թե ինչպես է իրեն զգում որպես Կառավարության անդամ, երբ գործադիրի ղեկավարը նախօրեին ԱԺ ամբիոնից սպասարկում էր Ադրբեջանի շահը և ասում, որ Շուշին 90%-ից ավելի ադրբեջանական բնակչությամբ քաղաք է եղել և հիմա մենք ասում ենք, որ Շուշին հայկական քաղաք է։
«Իմ կարծիքով՝ վարչապետը ներկայացնում է Հայաստանի պետական շահը, այսքանով սահմանափակվենք»,- ասաց նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը:
Հարցին, թե Շուշին իր համար ադրբեջանակա՞ն քաղաք է, թե՞ ոչ, նախարարը նշեց. «Ես մեկնաբանություններին չեմ պատասխանի: Ես եղել եմ Շուշի հայկական քաղաքում և շատ ջերմ, հուզական, լավ հիշողություններ ունեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում: