Հաստատապես ինքնասպանություն է եղել, բայց ինքնասպանության հասցնողներ չունենք. Մելիքյանը` Կուտոյանի գործի մասին (տեսանյութ)
Մենք չենք պնդել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին հասցրել են ինքնասպանության, պնդել ենք, որ քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու առերեւույթ դեպքի առթիվ, որովհետեւ այդ պահին այլ հոդվածով չէինք կարող գործ հարուցել:
Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:
«Նախաքննությունը շարունակվում է, այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք, իսկ գործի հետ կապված, եթե հարազատները կդիմեն, որ տվյալներ հրապարակենք, մեծ սիրով կհրապարակենք»,-ասաց Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: