Ջո Բայդենը չեղյալ է հայտարարել Դոնալդ Թրամփի ստորագրած մի շարք համաձայնագրեր

Այս թեմայով
- Դոնալդ Թրամփը կարող է մասնակցել ԱՄՆ-ի 2024 թվականի նախագահական ընտրություններին
- Սաուդյան Արաբիայի թագավորին պատասխանատվության կենթարկենք․ Ջո Բայդեն
- Ջո Բայդենն Իրանին ակնարկել է «զգուշության» մասին՝ Սիրիային օդային հարված հասցնելուց հետո
- ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամներ Բայդենի վարչակազմին կոչ են անում կանգնել Արցախի և Հայաստանի կողքին
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը չեղյալ է հայտարարել իր նախորդ՝ Դոնալդ Թրամփի մի քանի հրամանագրեր: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Այսպիսով, պետության ղեկավարը հրամանագիր է ստորագրել Միացյալ Նահանգները Առողջապահության համաշխարհային կազմակերպություն վերադարձնելու մասին: Անցյալ ամառ Վաշինգտոնը դուրս եկավ ԱՀԿ-ից. Թրամփը մեղադրեց կազմակերպությանը բարեփոխումներից հրաժարվելու, ինչպես նաև համաճարակի ընթացքում սխալ գործելու մեջ:
Բացի այդ, Բայդենը ԱՄՆ-ին վերադարձրեց Փարիզի կլիմայի համաձայնագրին (մթնոլորտում ածխաթթու գազի իջեցման միջոցառումները կարգավորող) և դադարեցրեց պատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին: Կառույցի մի մասն արդեն կանգնեցված էր, Բայդենը ակնարկեց, որ չի պատրաստվում քանդել այն: