Մադրիդում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասավ 4-ի
Մադրիդի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այսօր առավոտյան մահացել է վիրավոր հոգևորականը:
Չորեքշաբթի օրը հզոր պայթյուն է տեղի ունեցել Մադրիդի կենտրոնում գտնվող տանը, որտեղ ապրում են Վիրգեն դե լա Պալոմայի ծխական եկեղեցու քահանաները: Շենքին կից գործում է նաև քոլեջ և ծերանոց:
Նախնական վարկածի համաձայն՝ տեղի է ունեցել գազի պայթյուն:Տանը վերանորոգվում էր գազի կաթսան: Ավելի վաղ հաղորդվում էր երեք զոհվածների և 11 վիրավորների մասին: Մահացած հոգևորականը 36-ամյա քահանա Ռուբեն Պերես Այալան էր: