Ամուսինս չի հանդիսանում քարոզիչ. նորանշանակ նախարարն ամուսնու՝ «Ռեմա» աղանդին հարելու մասին (տեսանյութ)
Կարծում եմ իրավաբանական կրթությունը, ոլորտի փորձառությունը, կստեղծեն բավարար հանգամանքներ, որպեսզի լավագույնս փորձեմ ճիշտ քաղաքականություն մշակել։
Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով այն քննարկումներին, թե ինքը բժշկական կրթություն չունի, այլ իրավաբան է։
Պատասխանելով ամուսնու՝ «Ռեմա» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ լինելու մասին, նախարարը նշեց.
«Սահմանադրությամբ կրոնի ազատությունը անքակտելի իրավունք է, նշեմ, որ ամուսինս չի հանդիսանում քարոզիչ»:
Մանրամասները՝ տեսանյութում: