Սեպտեմբերի 23-ին իշխանություններն իմացել են, որ չորս օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել. Politik.am

Այս թեմայով
- Իշխանությունները բանակն էլ են բաժանել հնի ու նորի. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
- Պատերազմում պարտվեցինք նաև այն պատճառով, քանի որ չունեինք բանակի կազմակերպվածությունն ու կարգ ու կանոնը. Հասրաթյան
- Թե ինչ է կատարվել Շուշիում, ինչպես էր հակառակորդը հասել այնտեղ, այդ հարցի պատասխանը անգամ Շուշիում եղած զինվորականների համար է անհասկանալի․ Դավթյան․ «Իրավունք»
- Ընդլայնվել է պատերազմի ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը
Իշխանությունները շարունակում են անել ամեն բան, որպեսզի թաքցնեն սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հանգամանքները, որոնք կարող են հանրությանը հանել թմբիրից ու ակնհայտ դարձնել, որ պատերազմում պարտության միակ մեղավորը հենց գործող իշխանություններն են։ Այս մասին գրում է Politik.am-ը:
Այս պատերամզի մասին ամենամեծ մոլորություն այն է, որ իշխանությունները տեղյակ չեն եղել դրա սկսվելու մասին։ Իրականությունն այն է, որ արդեն սեպտեմբերի 23-ին Հայաստանի ԳՇ հետախուզությունը զեկուցել է սեպտեմբերի 27-ին սկսվելիք պատերազմի մասին, անգամ ժամն է հայտնի եղել։
Այս տեղեկատվության ֆոնին անհասկանալի է, թե ինչպես է ադրբեջանական ԶՈՒ-ը կարողացել ոչնչացնել մեր ԶՈՒ ՀՕՊ համակարգերը, անգամ, զորամասերում, ինչպե՞ս է ստացվել, որ հարյուրավոր զոհեր ենք տվել հենց զորամասերում կուտակված զինվորներից։ Ինչու՞ պատերազմի մասին տեղեկացված ռազմաքաղաքական ղեկավարությունը չի ձեռնարկել քայլեր, որպեսզի ադրբեջանական բանակի առաջին հարվածը այդքան մահաբեր չլինի, եթե անգամ հնարավոր չէր հակահարվածով կանխարգելել այն։
Հիմա հասկանալի է, թե ինչու՞ են իշխանությունները հապաղում բաց ու թափանցիկ քննել պատերազմի հանգամանքները, քանի որ այդ դեպքում ԱԱԾ այն ժամանակվա ղեկավար Արգիշտի Քյարամյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված են լինելու բազմաթիվ տհաճ, գուցե նաև քրեական հետևանքներ ունեցող հարցերի պատասխանել։